Խոշոր ավիավթար Պակիստանում. առաջին կադրերը

Aviavtar

 Երեւանի ժամանակով ժամը 14:15-ին  ահազանգ է գրանցվել, որ Պակիստանի ծովափնյա Կարաչի քաղաքում վթարի է ենթարկվել պակիստանյան ավիաուղիների մարդատար ինքնաթիռը: Ըստ նախնական տվյալների՝ ինքնաթիռում եղել է մոտ 90 մարդ, որոշ աղբյուրներ նշում են, որ ուղևորների թիվը հասնում է 100-ի: Զոհերի եւ վիրավորների թիվն այս պահին ճշտվում է: Հայտնի է, որ Ա320 ինքնաթիռն իրականացնում էր ներքին չվերթ՝ Լահորից Կարաչի: Ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա: Տեղում աշխատում են փրկարարները:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…