ԱՄՆ Սենատն ընդունեց կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված օրինագիծը

Seneat

  Երեկ ԱՄՆ Սենատն ընդունեց լայնածավալ՝ 430 միլիարդ դոլարի օրինագիծ, որն ուղղված է կլիմայի փոփոխության դեմ պայքարին, ինչպես նաև դեղերի գների իջեցմանը և որոշ կորպորատիվ հարկերի բարձրացմանը:

Դա նախագահ Ջո Բայդենի մեծ հաղթանակն է, որը, դեմոկրատները հույս ունեն, կօգնի մեծամասնություն պահպանել Կոնգրեսում այս տարի սպասվող ընտրություններում:

27 ժամ տևած բանավեճից և հանրապետականների կողմից օրինագծի ընդունումը խափանելու փորձերից հետո, Սենատն ընդունեց այն:

Վճռական ձայնը տվել է փոխնախագահ Քամալա Հարիսը:

Օրինագծի քվեարկությունը Ներկայացուցիչների պալատում սպասվում է այս շաբաթավերջին՝ ուրբաթ օրը, որից հետո այն կուղարկվի նախագահ Բայդենին՝ ստորագրության համար։

Օրենսդրության նպատակն է նվազեցնել ածխաթթու գազի արտանետումները և սպառողների անցումը կանաչ էներգիայի, ինչպես նաև նվազեցնել դեղատոմսով դեղերի արժեքը տարեցների համար և խստացնել հարկային հսկողությունը կորպորացիաների և հարուստների համար:

Օրինագծով նախատեսվում է ամերիկացիներին տրամադրել մինչև 7 հազար 500 դոլար հարկային արտոնություն էլեկտրական մեքենա գնելիս, ինչպես նաև 30 տոկոս զեղչ արևային մարտկոցների տեղադրման համար։

azatutyun.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…