Եթե Երևանը արձագանքի Անկարայի և Բաքվի կառուցողական նախաձեռնություններին, տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն կհաստատվի. Էրդողան

Erdogan

 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, երկուշաբթի Անկարայում ելույթ ունենալով Թուրքիայի դեսպանների 13-րդ համաժողովում, անդրադարձել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, գրում է Anadolu գործակալությունը: 

Թուրքիայի ղեկավարն ասել է.«Եթե Երևանը արձագանքի Անկարայի և Բաքվի «կառուցողական» (չակերտները՝ խմբ) նախաձեռնություններին, ապա տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն կհաստատվի»:

Նույն միջոցառման շրջանակում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել էր, որ Թուրքիայի և Հայաստանի կողմից նշանակված հատուկ ներկայացուցիչները շարունակում են հանդիպումները։

«Մենք դա առանձին չենք ներկայացնում Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցող գործընթացներից և տարածաշրջանում կարգավորման և համագործակցության ջանքերից, ինչը մեր հիմնական նպատակն է։ Տարածաշրջանում վերջին օրերին նկատված լարվածությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե որքան փխրուն է գործող հրադադարի ռեժիմը։ Այս ընթացքում կամրապնդվի մեր համերաշխությունը Ադրբեջանի հետ», — ասել էր Չավուշօղլուն։

Մինչև պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ Ղարաբաղյան խնդրի կարգավորումը տեսնում է Մինսկի խմբի շրջանակում, Լեռնային Ղարաբաղը տարածքային խնդիր չէ, ուստի չի կարող քննարկվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև դեմարկացիայի ու դելիմիտացիայի համատեքստում:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…