Ի՞նչն է Գեղամ Մանուկյանի որդու՝ անազատության մեջ գտնվող ԵՊՀ ուսանող Տարոն Մանուկյանի հեռավար քննություն հանձնելու արգելքի իրական պատճառը. ԵՊՀ պարզաբանումը

vordin

  Օրերս ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը  հայտարարել էր, որ այժմ անազատության մեջ գտնվող իր որդուն՝ ՀՅԴ անդամ Տարոն Մանուկյանին, ԵՊՀ-ն թույլ չի տվել հեռավար հանձնել Արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության բաժնի 3-րդ կուրսի ավարտական քննությունները՝ այն դեպքում, երբ, օրինակ, ցմահ բանտարկյալ Մհեր Ենոքյանին հնարավորություն էր տրվել բանտից ստանալու հեռավար բարձրագույն մասնագիտական կրթություն: Պատգամավորը այս որոշումը որակել էր որպես դասական քաղաքական հետապնդում, ճնշում ընդդիմադիր գործունեություն ծավալելու համար: 

Civic.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ԵՊՀ՝ ճշտելու, թե ի՞նչ հիմքով է արգելվել ընդդիմադիր գործիչ Գեղամ Մանուկյանի որդուն հանձնել հեռավար քննություն: ԵՊՀ-ից մեզ հայտնել են, որ Արևելագիտության ֆակուլտետի «Թյուրքագիտություն» դասընթացի 3-րդ կուրսի ուսանող Տարոն Մանուկյանին հեռախոսաային կապի միջոցով քննություն հանձնելու թույլտվություն հնարավոր չէ տալ, քանի որ ԵՊՀ-ում եզրափակիչ քննություններն անցկացվում են առկա՝ լսարանային ձևաչափով: Որպես որոշման օրինական հիմք՝ ԵՊՀ-ն հղում է անում ՀՀ Կառավարության 2005թ. մայիսի 25-ի թիվ 692-Ն որոշումը, համաձայն որի՝ արևելագիտությունը ներառված է հեռակա և հեռավար (դիստանցիոնալ) ուսուցման ձևերով չթույլատրվող բարձրագույն կրթության մասնագիտությունների թվում:

Բացի դրանից, ԵՊՀ-ն հիշեցնում է, որ ուսանողը հնարավորություն ունի հանձնելու իր բաց թողած քննությունները ակադեմիական պարտքերի մարման շրջանում, որի առանձին փուլը նախատեսված է անցկացնել օգոստոսի 29-ից սեպտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում, երկրորդ փուլը՝ սեպտեմբերի 13-22-ը:  

Related Posts

Հավատում ենք, որ արդարությունը պիտի հաղթանակի, թույլ չպիտի տանք, որ եղբայրատյացությունը գերակայի․ Գարեգին Երկրորդ

Հուլիսի 29-ին ուխտավորաբար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեցին Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության (Հ․Մ․Ը․Մ․) 12-րդ մարզախաղերի շուրջ 700 սկաուտներ՝ ուղեկցությամբ Կենտրոնական վարչության անդամների։ Այս առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և…

ԿԳՄՍ նախարարը Վրաստանի իր պաշտոնակցի հետ քննարկել է միջպետական կրթաթոշակային ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան։ Թբիլիսիում Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեին։ Այս մասին հայտնում…