Էրդողանը ՌԴ-ին, Իրանին և Սիրիային առաջարկել է համատեղ գործողություն սկսել ընդդեմ քուրդ անջատողականների

Qrderi dem arajark

  Օգոստոսի 6-ին Սոչիում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի չորսժամյա բանակցությունների ընթացքում ընդունվել են կարևոր որոշումներ։ Թուրքական աղբյուրների համաձայն՝ Անկարան առաջարկել է Ռուսաստանի, Իրանի և Բաշար ալ-Ասադի ռեժիմի հետ համատեղ գործողություն սկսել ընդդեմ Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) «ահաբեկիչների» և Սիրիայի հյուսիսում նրանց կողմից ստեղծված «քրդական պետության»։ Ավելի վաղ այս տարբերակը քննարկվել էր հուլիսի 18-ին՝ Թեհրանում Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի նախագահների բանակցություններում։

Ինչպես արդեն հաղորդվել էր, Սոչիում Պուտինի հետ հանդիպմանը Էրդողանը հույս ուներ «կանաչ լույս» ստանալ Մոսկվայից՝ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություն անցկացնելու համար, որը Թուրքիան ծրագրել էր դեռևս այս տարվա մայիսին, բայց դեռ այդպես էլ չի սկսել։ Սոչիում բանակցությունների արդյունքներով կողմերի արած հայտարարությունը կրում էր ընդհանուր բնույթ և ամփոփվում էր հռչակագրով, թե կողմերը հանդես են գալիս ահաբեկչական գործողությունների բոլոր ձևերի դեմ և պաշտպանում են Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությանը։

Միաժամանակ, Անկարա վերադառնալուն պես իր առաջին հրապարակային ելույթում Էրդողանը հայտարարել է, որ PKK-ի քուրդ «ահաբեկիչների» դեմ նոր ռազմական գործողություն անցկացնելու Թուրքիայի ծրագրերը դեռևս մնում են ուժի մեջ։
Միևնույն ժամանակ, օտարերկրյա դիտորդների վկայությամբ, ովքեր վերլուծում են իրավիճակը Սիրիայի հյուսիսում, այդ տարածաշրջանում լարվածության որևէ նշան առայժմ չկա: Ինչն ավելի է համապատասխանում Թեհրանում ձեռք բերված պայմանավորվածություններին, դա այն է, որ բանակցությունների ընթացքում Ռուսաստանի և Իրանի առաջնորդները Էրդողանին կոչ են արել զերծ մնալ զինված քուրդ անջատողականների դեմ գործողություն իրականացնելուց։ 

Թուրքական կառավարությանը մերձ Türkiye թերթի տվյալներով՝ Թեհրանում և Սոչիում Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է իրանցիներին, ռուսներին և սիրիացիներին համատեղ գործողություններ իրականացնել PKK/YPG խմբավորումների դեմ, հանուն որի Թուրքիայի ղեկավարը պատրաստ է գնալ Անկարայի և Դամասկոսի մերձեցման, որոնք 2011 թվականից թշնամական հարաբերությունների մեջ են։

Related Posts

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…

Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ

ՔՊ–ի կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ։ ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիրը. «Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը՝ Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»։