Իրանի տարածքով նշված ճանապարհը գոյություն ունի ԽՍՀՄ փլուզումից և 1990-ականերին Արցախի մերձարաքսյան գոտու հայկական ազատագրումից ի վեր

Chanaparhy

 Բաքվի բռնապետի արտգործնախարարի հայտարարությունն առ այն, որ Ադրբեջան- Նախիջևան ցամաքային կապ ապահովելու համար իրանական տարածքով իբր նոր այլընտրանքային ճանապարհը «շրջանցելու է» Հայաստանը, ոչ այլ ինչ է, քան խաբեություն՝ ուղղված մեզ վրա քարոզչական ու քաղաքական ճնշում գործադրելուն և Բաքվի ու Անկարայի վարչախմբերի երազանք տխրահռչակ «Զանգեզուրյան միջանցքն», ի վերջո, կորզելուն։

Իրանի տարածքով նշված ճանապարհը գոյություն ունի ԽՍՀՄ փլուզումից և 1990-ականերին Արցախի մերձարաքսյան գոտու հայկական ազատագրումից ի վեր։ Ուղղակի դա այն ժամանակ անցնում էր Արցախի և Հայաստանի հետ իրանական սահմանին զուգահեռ՝ Արաքսի հարավային ափով։

44-օրա պատերազմի հետևանքով Արցախի մերձարաքսյան գոտու ադրբեջանական բռնազավթումից հետո այդ ճանապարհի իրանական տարածքով անցնող մասն, ի հաշիվ բռնազավթված արցախյան հատվածի, կրճատվելու է՝ Իրան մտնելով ոչ թե Հորադիսից անդին, այլ հենց Հայաստանի սահմանի մերձակայքում։

Լուսանկարում՝ Իրանի տարածքում նշված ճանապարհին, Բաքու-Նախիջևան ավտոբուսի ֆոնին, մեր հաղթանակած տարիներին։

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից. Մարուքյան

Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ կարող եմ ասել, որ ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից։ Այս մասին…