Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում. երկաթե գովազդային վահանակը քամու հետևանքով կոտրվել ու կախվել է.

kotrvel e

  Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:  Քամու հետևանքով Երևան-Արմավիր ավտոճանապարհի Պտղունք գյուղի վարչական տարածքում ճանապարհի մեջտեղում տեղադրած երկաթյա գովազդային վահանակի մի ամբողջ հատված պոկվել և կախվել է: Երկաթե սյան վրա տեղադրված է նաև արագաչափ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝  դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ տեսուչներ Հրաչյա Սերոբյանն ու Գոռ Աբրահամյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն, որ հրշեջ-փրկարարները կարողանան անվտանգ այն հեռացնեն: Ֆոտոլրագողը  հայտնում է նաև, որ Երևանից դուրս՝ մարզերի ճանապարհների գրեթե մեծ մասում կան նմանատիպ գովազդային վահանակներ, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում, որ ամեն պահի հնարավոր է՝ տապալվեն: Նմանատիպ մի քանի դեպքեր տեղի են ունեցել Կոտայքի և Արագածոտնի մարզերում:  

Լուսանկարը՝ Կարեն Գրիգորյանի

  shamshyan.com 

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…