Թուրքիան բանակցություններ է վարում սաուդցիների հետ 20 միլիարդ դոլարի ֆինանսավորման համար

Saudcineri het

Թուրքիայի արժութային պահուստներն ուժեղացնելու նպատակով Անկարայի և Սաուդյան Արաբիայի միջև բանակցություններ են եղել 20 միլիարդ դոլարի ներհոսքի շուրջ։ Այս մասին բրիտանական Middle East Eye պարբերականին տված հարցազրույցում հայտնել է Թուրքիայի Գանձապետարանի և ֆինանսների նախարարության ինչ-որ պաշտոնյա, որի անունը չի նշվում։ 

Անանուն աղբյուրը նաև նշել է, որ Թուրքիան նման գումարային ներհոսք է ակնկալում նաև ԱՄԷ-ից և Կատարից։ 

Հաղորդվել է նաև, որ մինչև այժմ Ռուսաստանը Թուրքիային 7 մլրդ դոլարի ֆինանսական փոխանցում է կատարել։ 

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը նախորդ ամիս Անկարայում հանդիպել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Թուրքիայում տնտեսական ճգնաժամը շարունակում է խորանալ, իսկ թուրքական ազգային արժույթը՝ թուրքական լիրան մոտենում է արժեզրկման ռեկորդի սահմաններին։ Այս ամենը հաղթահարելու համար Թուրքիայի իշխանությունները կիրառելով տնտեսական քաղաքականության ողջ գործիքակազմը՝ «ապավինում են տարբեր երկրների օգնությանը»։  

 

 

 

Աղբյուր` Ermenihaber.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…