Թուրք պատգամավորն այցելել է հայ-թուրքական սահման

   Թուրքիայում իշխող կուսակցության «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) պատգամավոր Ահմեդ Արսլանն այցելել է Թուրքիա-Հայաստան սահմանին գտնվող Աքյաքայի շրջան։ Նա հայտարարել է, որ ղարբաղյան առաջին պատերազմի պատճառով փակված հայ-թուրքական արևելյան այդ սահմանադուռն արդեն 30 տարի փակուղային վիճակ է ստեղծել Աքյաքա քաղաքի և շրջանի համար։

«Այս փակուղու բացման հնարավորությունը շատ արժեքավոր է այս տարածաշրջանի ու բնակիչների համար, ինչպես նաև այն առումով, որ Կարսը Հայաստանի միջոցով հասանելիություն ունենա Միջին Ասիային»։

Արսլանը տեղեկացրել է, որ տեխնիկական խմբերը երկու երկրների սահմանին էլ, թե Կարսում, թե Իգդիրում, աշխատանքներ են տանում։ Իրենք սպասելիք ունեն, որ Հայաստանը և Ադրբեջանը համագործակցեն տրանսպորտային միջանցքների իմաստով, բացվեն նաև Թուրքիա-Հայաստան տրանսպորտային միջանցքները։

«Ցանկանում ենք արևելյան սահմանադուռը կարճ ժամանակում և՛ երկաթուղային և՛ ցամաքային ճանապարհի իմաստով բացել և երկու երկրների տրանսպորտային միջանցքն ամբողջացնել։ Երթուղու վրա վերջերս ևս աշխատանքներ են արվել, երկաթգծի հետ կապված որևէ խնդիր չկա, առանց այդ էլ Կարսում, Աքյաքայում մեր գնացքները մշտապես աշխատում են հետևաբար մեր երկաթգիծը վերանորոգված վիճակում է։

Հայաստանի կողմի երկաթգիծը ևս ակտիվ վիճակում է։ Սպասում ենք, որ գործընթացները վայրկյան առաջ ավարտվեն և այս միջանցքը բացվի»,-նշել է թուրք պատգամավորը։ 

Աղբյուր`  Ermenihaber.am

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից. Մարուքյան

Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ կարող եմ ասել, որ ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից։ Այս մասին…