Hürriyet. «Հայաստանի հետ կարգավորման նոր փուլ. սառույցը հալեցնող 500 հեռախոսազրույց»

Hyuriet

  Թուրքական «Hürriyet» իշխանամերձ թերթի կայքում «Հայաստանի հետ կարգավորման նոր փուլ. սառույցը հալեցնող 500 հեռախոսային խոսակցություն» վերնագրով հրապարակման մեջ հեղինակն անդրադարձել է նախօրեին Թուրքիայի ԱԳՆ-ի անանուն պաշտոնյայի հարցազրույցի որոշ մանրամասների: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Հոդվածում անդրադարձ կա նաև հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի աշխատանքային գործունեություններին:

Հոդվածի սկզբում նշվում է, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը հաջորդ փուլ է թևակոխել, ինչի շրջանակներում նախատեսվում է, որ սեպտեմբերին 2 երկրների համապատասխան կառույցները կհանդիպեն տեխնիկական հարցերի շուրջ մտքերի փոխանակելու նպատակով:

Հեղինակը մանրամասնել է՝ հայտնելով, որ 2 երկրների տեխնիկական պատվիրակությունների կազմում ներկայացուցիչներ կլինեն Տրանսպորտի, Առևտրի ու ԱԳ նախարարություններից: Նախատեսվում է, որ ճանապարհային քարտեզ կկազմվի, որը կընդգրկի նաև Ռուբինյան-Քըլըչ վերջին հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում տեխնիկական պատվիրակությունների քայլերը: Սեպտեմբերին նախատեսվող հանդիպման վայրը դեռևս հայտնի չէ: 

Հեղինակը նշել է, որ Ռուբինյանն ու Քըլըչը Մոսկվայի ու Վիեննայի ընդհանուր 4 հանդիպումներից բացի շուրջ 500 հեռախոսազրույց են ունեցել: Հղում անելով թուրք բարձր պաշտոնյաներին՝ հեղինակը գրում է, որ երկու հատուկ ներկայացուցիչների «քիմիաները համապատասխանել են», և նրանք շատ անկեղծ ու բարեկամական երկխոսություն են հիմնել: Նշվում է նաև, որ «հայ քաղաքական գործիչ Ռուբինյանը փորձառու դեսպան Սերդար Քըլըչին զանգելիս թուրքերենով է բարևում»:

 

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից. Մարուքյան

Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ կարող եմ ասել, որ ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից։ Այս մասին…