Թուրքի ձեռքը քեզ չհասավ, աղետի դեմ անզոր եղար․ «Սուրմալուի» պայթունից զոհված 22-ամյա տղան Արտավազդ Եղոյանի եղբոր թոռն է

Yeghoyan

  «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթունի հետևանքով զոհված 22-ամյա Վաչագան Եղոյանը հաղորդավար Արտավազդ Եղոյանի եղբոր ավագ թոռն է։

Այս մասին ֆեսբուքյան իր էջում հայտնել է հաղորդավարը, գրելով․  

««Սուրմալու»-ի հայտնի պայթյունի զոհ դարձավ նաև, եղբորս ավագ թոռը 22 տարեկան Վաչագանս: 44-օրյա պատերազմի մասնակից: Թուրքի ձեռքը քեզ չհասավ Վաչո ջան: Աղետի դեմ անզոր եղար, Աստված հոգիդ լուսավորի, համով բալես…»,- գրել է նա։

Վաչագան Վահագի Եղոյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ օգոստոսի 17-ին, ժամը 18։00-ին՝ Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը հաջորդ օրը նույն վայրից՝ ժամը 14։00-ին։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…