Իրանը պատրաստ է բավարարել դեպի ծով ելք չունեցող երկրների, այդ թվում՝ ՀՀ-ի տարանցիկ կարիքները

Iran

  Իրանը պատրաստ է բավարարել տարածաշրջանի դեպի ծով ելք չունեցող 8 երկրների տարանցիկ կարիքները։ Այս մասին հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղամեմին՝ Թուրքմենստանում դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների տրանսպորտային ֆորումում։

 «Աշխարհի 32 զարգացող երկրների քառորդ մասը, որոնք ելք չունեն դեպի ծով, այսինքն՝ 8 երկրներ՝ Աֆղանստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը, ունեն սերտ երկկողմ և բազմակողմ տարանցիկ փոխգործակցություն Իրանի հետ»,- նշել է նա։

Ըստ նրա՝ դա նշանակում է, որ Իրանը և տարածաշրջանի այլ երկրներ օգնում են դեպի ծով ելք չունեցող երկրներին՝ կրճատել առևտրի ծախսերն ու հեշտացնել մուտքը դեպի համաշխարհային շուկա:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…