Ճանաչված երգիչ Թաթուլ Ավոյանին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն. shamshyan.com

Tatul

 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  քիչ առաջ սիրված ու ճանաչված երգիչ Թաթուլ Ավոյանին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սիրված երգիչը իր բարեկամի տանն է եղել, երբ ինքնազգացողությունը վատացել է ու ահազանգել են Երևանի 103 շտապօգնություն:

Բժիշկների օպերատիվ ժամանման արդյունքում  հնարավոր է եղել առաջին բուժօգնությունը ցուցաբերել, ապա շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց:

SHAMSHYAN.com-ը փորձում է պարզել, թե ինչ ախտորոշմամբ է  Թ. Ավոյանը տեղափոխվել հիվանդանոց:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  10 օր առաջ նա  Ամերիկայի Միացյալ Նահանգներում սրտի ստենդավորում է ունեցել:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…