Ստացել ենք Հայաստանի դիմումը՝ աջակցելու իրավիճակի կարգավորմանը երկկողմ համաձայնագրերին համապատասխան և ՀԱՊԿ գծով. ՌԴ ԱԳՆ

AGN

 Ռուսաստանի արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված լարվածության վերաբերյալ:

«Ծայրահեղ մտահոգված ենք սեպտեմբերի լույս 13-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրադրության կտրուկ սրման կապակցությամբ: Կողմերին կոչ ենք անում զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից, ցուցաբերել զսպվածություն և անշեղորեն պահպանել հրադադարի ռեժիմը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններին համապատասխան»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

Նշվում է, որ ռուսական կողմը սերտ շփման մեջ է Բաքվի և Երևանի հետ:

«Ստացել ենք Հայաստանի ղեկավարության դիմումը՝ աջակցելու իրավիճակի կարգավորմանը՝ առկա երկկողմ համաձայնագրերին համապատասխան և ՀԱՊԿ գծով։ Ակնկալում ենք, որ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված և սեպտեմբերի 13-ին Մոսկվայի ժամանակով 9:00-ից ուժի մեջ մտնող հրադադարի մասին պայմանավորվածությունը կպահպանվի ամբողջ ծավալով»,- նշել են գերատեսչությունից:

ՌԴ ԱԳՆ-ն կրկին շեշտել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր վիճահարույց խնդիրները պետք է լուծվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով, իսկ սահմանային հարցերը՝ սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքի շրջանակներում՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ։

Related Posts

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…

Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ

ՔՊ–ի կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ։ ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիրը. «Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը՝ Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»։