Ռուսաստանը կարող է ուղիղ թռիչքներ սկսել դեպի Կիպրոսի ինքնահթռչակ թուրքական հանրապետություն

Trichqner

  Ռուսաստանի Դաշնությունը կարող է  ուղիղ թռիչքներ սկսել  դեպի Կիպրոսի ինքնահթռչակ թուրքական հանրապետություն: Այս մասին հայտնում է թուրքական «CNN Turk» լրատվամիջոցը:

Աղբյուրի համաձայն՝ դա կարող է իրականություն դառնալ այն պահին, երբ արդեն հայտնի լինի, որ ԱՄՆ-ն վերացրել է  այդ ինքնահռչակ պետության նկատմամբ սահմանած զենքի էմբարգոն:

Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ Ռուսաստանը, պայմանավորված աշխարհաքաղաքական իրադրությամբ, փոխել է իր նախկին դիրքորոշումը Հյուսիսային Կիպրոսի հարցում:

Դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ ռուսական կողմն արդեն իր նախնական համաձայնությունը տվել է, բանակցությունները, սակայն, դեռ շարունակվում են:

Ըստ թուրքական լրատվամիջոցներ, եթե այս ամենը իրականություն դառնա, ապա դա կհամարվի Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության «դիվանագիտական հաղթանակը»։

Այս համատեքստում նշվում է, որ նոյեմբերի 15-ին Հյուսիսային Կիպրոսում սկսելու է գործել  նոր օդանավակայան: Բացումը կլինի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ։

Աղբյուր`  Ermenihaber.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…