ՀՀ ռազմական բյուջեն 2023 թվականին կաճի 47 տոկոսով․ Civilnet.am

Razmakan byuje

 ՀՀ պաշտպանության ապահովման բյուջեն 2023-ի նախատեսվում է ավելացնել 47,2 տոկոսով կամ 160 մլրդ 716 մլն դրամով, հաղորդում է Civilnet.am-ը՝ հղում անելով 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծից։

Այսպիսով, 2023-ին ՀՀ պաշտպանության ապահովման բյուջեն կկազմի 501 մլրդ 285 մլն դրամ։

«…Դրա շրջանակում նախատեսվում են ՀՀ զինված ուժերի պահպանման, ռազմական, մարտական տեխնիկայի, տրանսպորտային միջոցների, կապի համակարգի սարքավորումների, զորանոցային և տեխնիկական գույքի, պարենի, հանդերձանքի, վառելիքա-քսուքային նյութերի սահմանված պաշարների մակարդակի, զենքի և զինամթերքի հնարավոր ներհանրապետական գնումների, բանակի մարտունակության և կենսապահովման պահանջների բավարարման ծախսերը»,- նշված է բյուջեի նախագծում։

2022-ին պաշտպանութան ապահովմանն ուղղվել էր 340 մլրդ 569 մլն դրամ, իսկ 2021-ին՝ 333 մլրդ 726 մլն։

Պաշտպանության նախարարության ընդհանուր բյուջեն 2023-ին կկազմի 505 մլրդ 797 մլն դրամ (2022թ․՝ 345 մլրդ 495 մլն դրամ, 2021թ․՝ 336 մլրդ 797 մլն դրամ), որից ընթացիկ ծախսերի գծով՝ 225 մլրդ 547 մլն դրամ, իսկ ոչ ֆինանսական ակտիվների գծով՝ 280 մլրդ 249 մլն դրամ:

Ծախսերի աճը 2022 թվականի պետական բյուջեի նկատմամբ կկազմի 160 մլրդ 301 մլն դրամ կամ 46,4 տոկոս։ Ծախսերը նախատեսվում է իրականացնել հինգ ծրագրի շրջանակում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…