«Իրանը Քաջարանի 7.2 կմ-անոց թունելի շինարարությունը կսկսի 2023թ. գարնանը». իրանցի նախարար

Tunel

   Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը հայտարարել է Իրանից Հայաստան ինժեներատեխնիկական ծառայությունների արտահանման մասին և ընդգծել իրանական ընկերությունների լիակատար պատրաստակամությունը՝ զարգացնել փոխադրումները երկու երկրների միջև և ստեղծել նոր տարանցիկ միջանցք Հայաստանի ու Պարսից ծոցի միջև։ 

Ըստ ԻՍՆԱ-ի՝ Ռոստամ Ղասեմին հանդիպել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ՝ քննարկելու երկու երկրների միջև համագործակցության զարգացման հեռանկարները։ Այս հանդիպմանը որոշվել է, որ իրանական ընկերությունները թունելների, ճանապարհների ու շենքերի կառուցման գործում կհամագործակցեն Հայաստանի հետ։ Երկու երկրները համաձայնվել են նաև ավարտին հասցնել և զարգացնել Հյուսիս-հարավ միջանցքը՝ Նորդոզի սահմանից մինչև Վարզգան և Թավրիզ: Երկու երկրները պայմանավորվել են Հայաստանի տարածքում Քաջարանի՝ 7,2 կմ երկարությամբ թունելի շինարարությունը իրանական ընկերությունների կողմից սկսել 2023 թվականի գարնանը։

Շարունակությունը կարադացեք սկզբնաղբյուրում Radar.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…