Պաշտոնաթող գնդապետը պնդում է, որ Հայաստանը հերթական խոշոր ռազմական գործարքն է կնքել Հնդկաստանի հետ. Hetq.am

Sparazinutyun

   Հնդկական մամուլը, նոյեմբերի 9-ին հղում անելով տեղական «Bharat Forge» ընկերության տարածած հաղորդագրությանը, նշեց, որ վերջինիս ռազմարդյունաբերական դուստր ձեռնարկությունը՝ «Kalyani Strategic System»-ը, 155 մմ տրամաչափով հրանոթների արտահանման պատվեր է ստացել, որը պետք է կատարվի առաջիկա 3 տարում: Գործարքի գինը 155,5 մլն դոլար է:

Չնայած «Bharat Forge»-ը չի հայտնել, թե ով է պատվիրատուն, նշել է, որ զինտեխնիկան առաքվելու է ոչ կոնֆլիկտային գոտի՝ հավելելով, որ սա Հնդկաստանի կառավարության՝ սեփական նախագծման ու արտադրության առաջատար պաշտպանական տեխնոլոգիաներն արտահանելու շարունակական ջանքերի վառ ապացույց է:

    Իր հերթին հնդկական «Business Standard»-ը գրել է, որ այդ երկրի ՊՆ-ում իր աղբյուրների տեղեկացմամբ՝ գնորդը Հայաստանն է, եւ խոսքը 155 մմ տրամաչափով ինքնագնաց հրետանային կայանքների (ԻՀԿ) մասին է:

  ԻՀԿ-ն հրետանու տեսակ է, որի հրանոթը մոնտաժված է թրթուրավոր կամ անվավոր շասսիի վրա (չպետք է շփոթել տանկի, դեսանտի մարտական մեքենայի (ԴՄՄ), հետեւակի մարտական մեքենայի (ՀՄՄ) կամ զրահափոխադրիչի (ԶՓ) հետ):

   «Business Standard»-ի հոդվածի հեղինակը Աջայ Շուկլան (Ajai Shukla) է, որը թոշակի անցած գնդապետ է եւ այժմ սյունակ է վարում ու լուսաբանում անվտանգային ոլորտը Հարավային Ասիայում ու Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Շուկլան գրում է ոչ միայն «Business Standard»-ի, այլեւ «The New York Times»-ի, «Guardian»-ի, «BBC»-ի, «Al Jazeera»-ի ու «South China Morning Post»-ի համար: Նա նաեւ ունի իր կայքը:

  Պաշտոնաթող գնդապետի աղբյուրները Հնդկաստանի ՊՆ-ից նշել են, որ ռազմական պատվերի մասին ինֆորմացիան հանրայնացվել է, քանի որ դա բխում է Հնդկաստանի արժեթղթերի եւ բորսաների խորհրդի (SEBI) սահմանած կարգավորումներից (նման տեղեկությունը կարող է ազդել բաժնետոմսերի գնի վրա): «Bharat Forge»-ն իր դուստր ձեռնարկության ստացած պատվերի մասին տեղեկությունները հրապարակավ փոխանցել է Բոմբեյի բորսային, ինչից էլ օգտվել են լրատվամիջոցները:

    Ըստ «Business Standard»-ի կամ, ավելի ճիշտ կլինի ասել, գնդապետ Շուկլայի՝ եթե հիմք ընդունվի «Bharat Forge»-ի հայտարարած արժեքը՝ 155,5 մլն դոլար, ապա հայկական պատվերը պետք է որ ներառի 155 մմ տրամաչափով ԻՀԿ-ների 4-5 գունդ, որոնցից յուրաքանչյուրում կա 18-20 կայանք, այսինքն՝ ընդհանուր 72-ից մինչեւ 100 հատ ԻՀԿ:

   Հեղինակը նաեւ նշում է, որ «Bharat Forge»-ն ինքնագնաց հրետանու ոլորտում խոշոր խաղացող է դառնում, ինչպիսին մեկ այլ հնդկական ընկերություն է՝ «Tata Advanced Systems Limited»-ը (TASL): Երկուսն էլ համագործակցում են Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների եւ մշակումների կազմակերպության (DRDO) հետ 155 մմ տրամաչափ ունեցող «ATAGS» քարշակվող հաուբիցը թողարկելու հարցում: Աջայ Շուկլայի փոխանցմամբ՝ սա ավելի ծանր, հզոր ու հեռահար զենք է, քան նույն տրամաչափի ԻՀԿ-ն: Սակայն նշված երկուսը «Bharat Forge»-ի արսենալի մի մասն են միայն:

  Իր հերթին հնդկական «The Print»-ը գրել է, որ ռազմարդյունաբերական ոլորտի աղբյուրների փոխանցմամբ՝ «Bharat Forge»-ի դուստր ընկերությունը՝ «Kalyani Strategic System»-ը, 155,5 մլն դոլարի այս պատվերը հավանաբար ստացել է Մերձավոր Արեւելքի երկրներից մեկից: «The Print»-ի փոխանցմամբ՝ 2020-ին Սաուդյան Արաբիան փորձարկել է «Bharat 52»-ը, որը 155 մմ տրամաչափ ունեցող, քարշակվող հաուբից է, իսկ հեռահարությունը 41 կմ է («ATAGS»-ինը 48 կմ է): Սաուդցիները փորձել են նաեւ նույն արտադրողի «Garuda 105» ԻՀԿ-ն, որն անվավոր շասսիի վրա տեղադրված 105-մմ հաուբից է:  

«Bharat Forge»-ն ունի նաեւ 155-մմ այլ հրանոթներ, բայց դա էլ ամենը չէ, քանզի այս ընկերության ռազմարդյունաբերական պորտֆելը ներառում է նաեւ «Kalyani M4» զրահապատ ամենագնացները, որոնք կիրառվում են հնդկական բանակում:

 

Շարունակությունը սկզբնաղբյուրում Hetq.am

 

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…