Մետրոյի երկու շարժակազմ կավելացվի ևս մեկ վագոնով․ քննարկվել է դեպոյի կապիտալ հիմնանորոգման հարցը

M

Երևանի Մետրոպոլիտենով անվտանգ ուղևորափոխադրումների, ինչպես նաև հետագա գործունեության բարելավման նպատակով, հերթական խորհրդակցության ժամանակ քննարկվել են առաջին անհրաժեշտության աշխատանքները։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Ընթացքի մեջ է 14 օդափոխության համակարգերի արդիականացման գործընթացը։ Խորհրդակցության ժամանակ ներկայացվել են առաջարկներ օդափոխման համակարգի կրպակների տեղակայման և դրանցից յուրաքանչյուրի մոտեցման և սպասարկման առանձնահատկությունների վերաբերյալ։

Ներկայացվել են փոխարինման և հիմնանորոգման ենթակա շարժասանդուղքների ցանկը՝ գնային արժեքներով։ Առաջարկվում է բանակցել Չեխիայի մայրաքաղաք Պրահայի մետրոպոլիտենի համար շարժասանդուղքներ արտադրող ընկերության հետ շարժասանդուղքների նորոգման, ինչպես նաև ղեկավարման վահանակի ձեռքբերման ուղղությամբ։

Քննարկվել են մետրոյի դեպոյի կապիտալ հիմնանորոգման հարցը, հորանների վերաբերյալ խնդիրները, զուգահեռ բանակցություններ կընթանան Երևանի քաղաքապետարանի «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի հետ՝ ներգրավելով մասնագետներին, ովքեր կիրականացնեն չափագրումներ՝ վերոնշյալ խնդիրները լուծելու համար։

Հրաչյա Սարգսյանը նաև տեղեկացնում է, որ երկու շարժակազմ կավելացվի ևս մեկ վագոնով. երեքի փոխարեն կունենան 4 վագոն:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…