
Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և տեղեկացրել, որ Թուրքիայում հայկական եկեղեցիների վրա հարձակումները շարունակվում են:
Տեսանյութում անհայտ անձը Քուզկունչուկի եկեղեցու խաչը պոկում է պարիսպներից ու նետում փողոց:
Ըստ Գարո Փայլանի՝ այս ամենն իշխանության ատելության խոսքի պատճառով է, և նման երևույթներն արդեն սովորական են դարձել:
Նշենք նաև, որ օրերս փորձել էին հրդեհ նաև Պոլսի հայկական եկեղեցիներից մեկի դուռը:
https://www.facebook.com/gpaylan/videos/2646113602339171/?t=15
auroranews.am
