ՀՀ-ում դիվանագիտական ​​և հյուպատոսական ներկայացուցչություններին պատկանող մեքենաները հնարավո՞ր է վարել մգեցված ապակիներով․ Sputnik Armenia-ի անդրադարձը

  ՀՀ-ում դիվանագիտական ​​և հյուպատոսական ներկայացուցչություններին պատկանող մեքենաները հնարավոր է վարել մգեցված ապակիներով, հայտնում է Հայաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը՝ ի պատասխան Sputnik Արմենիայի գրավոր հարցման։
Ավելի վաղ նկատել էինք, որ Հայաստանում գործող դեսպանատների ու դիվանագիտական ​​ներկայացուցչությունների մեքենաները երթեւեկում են մգեցված ապակիներով, որոնք ակնհայտորեն գերազանցում են թույլատրելի նորմը։ ՆԳՆ-ից հետաքրքրվեցինք՝ արտոնություններ տրվե՞լ են։
Գերատեսչությունից պատասխանել են, որ տրանսպորտային միջոցների ապակիների լույսի թափանցելիության թույլատրելի աստիճանը սահմանվում է «Անիվային տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով։
«Համաձայն նշված փաստաթղթի ենթակետերից մեկի՝ տեխնիկական կանոնակարգը չի տարածվում դիվանագիտական ​​և հյուպատոսական ներկայացուցչությունների, միջազգային (միջպետական) կազմակերպությունների վրա (որոնք օգտվում են արտոնություններից և անձեռնմխելիությունից՝ միջազգային իրավունքի ընդհանուր ճանաչված սկզբունքներին և նորմերին համապատասխան). ինչ վերաբերում է նշված ներկայացուցչությունների (կազմակերպությունների) աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին պատկանող տրանսպորտային միջոցներին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ ՆԳՆ-ն հայտնել է, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները և նրանց ուղեկցող մեքենաները նման արտոնություն չունեն։
Հիշեցնենք, որ Հայաստանում սահմանված նորմը գերազանցող մգեցված ապակիների համար տուգանք կիրառելու որոշումն ուժի մեջ է մտել 2023 թվականի հունիսի 1-ից։ Թեև մգեցված ապակիներով մեքենա վարելը հանրապետության օրենսդրությամբ շատ ավելի վաղ արգելված էր, սակայն տուգանքներ չէին կիրառվում, քանի որ ոստիկանությունը հագեցած չէր մթության աստիճանը չափող սարքերով (տաումետրերով):

 

Նյութի աղբյուր` armeniasputnik.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…