Ռոստովյան փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկում մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Մարտի 23-ին` ժամը 22:06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Վստրեչի» կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ռոստովյան փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկում բախվել են Chevrolet և Mazda մակնիշների ավտոմեքենաները։ Chevrolet մակնիշի ավտոմեքենայի վարորդը, երկու ուղևոր, Mazda մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ևս երկու ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Փրկարարները սահմանազատել են տարածքը և հոսանքազրկել ավտոմեքենաները։

Related Posts

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Մարտին եղանակի նախնական կանխատեսման մեջ տեղի են ունեցել փոփոխություններ

Եղանակի մարտ ամսվա կանխատեսումներում փոփոխություններ են եղել։ Այս մասին մարտի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» պետական ​​ոչ առեւտրային կազմակերպության փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։ Նա հիշեցրել է, որ նախկինում կանխատեսվում էր, որ Հայաստանում օդի միջին ջերմաստիճանը…