Խորհրդարանը քննարկեց Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի հետ կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիրը

Ազգային ժողովի՝ մարտի 25-ի նիստին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ներկայացրեց ««Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը, որը ստորագրվել է 2024 թվականի հունիսի 24-ին Երևանում և Չինաստանում անցել է իր ներպետական ընթացակարգերը:

«Համաձայնագիրը երկու հիմնական նպատակ է հետապնդում, [այն է՝] կողմերի ռեզիդետների համար փոխադարձաբար ձևավորել նպաստավոր հարկային միջավայր այն իմաստով, որ որոշ եկամտատեսակներ ազատվում են վճարման աղբյուր երկրում հարկումից, որոշների համար առաջարկվում է ազգային օրենսդրությամբ նախատեսված դրույքաչափերից էականորեն ցածր դրույքաչափերով հարկվելու հնարավորություն: Արդյունքում ակնկալվում է տնտեսական ակտիվության գեներացում, փոխադարձ ներդրումների կատարում և արտաքին առևտրի ծավալների ընդլայնում երկու երկրների միջև:

Երկրորդ նպատակն է ունենալ ավելի կայուն և կանխատեսելի հարկային միջավայր այն իմաստով, որ ազգային օրենսդրությունները, առանց գործընկեր կողմի համաձայնեցումը ստանալու, բնականաբար, կարող են և հաճախակի փոփոխության են ենթարկվում, մինչդեռ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերն այդ իմաստով ավելի կայուն են, կանխատեսելի են և գործնականում հազվադեպ են փոփոխությունների ենթարկվում»,- ասաց նա:

Հարակից զեկուցվող Սերգեյ Բագրատյանը հավելեց՝ Հոնկոնգի վարչական շրջանի հետ փոխադարձ համաձայնագիրը կրկնակի հարկումը բացառելու մասին կարևորագույն փաստաթուղթ է:

«Հոնկոնգի հատուկ վարչական շրջանն աշխարհի ամենահայտնի առևտրային կենտրոններից է, և սա նպաստելու է մեր գործարարների՝ ավելի ակտիվ ներգրավվածությանը և ֆինանսական հնարավորությունների մոտարկմանը»,- ասաց նա:

Related Posts

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…

Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ

ՔՊ–ի կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ։ ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիրը. «Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը՝ Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»։