Ինձ գումար չի առաջարկվել, հետևաբար ո՛չ հրաժարվել եմ, ո՛չ համաձայնություն եմ տվել. Աղազարյան

Պատգամավոր Հովիկ Աղազարյանն Ազգային ժողովի՝ մարտի 26-ի նիստին իր դեմ հարուցված քրեական գործերից, որի շրջանակում գլխավոր դատախազը միջնորդագիր է ներկայացրել ԱԺ, որոշ մանրամասներ ներկայացրեց:

Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության հիմքում ոչխարների արտահանումը կազմակերպելու համար 200 հազար դոլարի ապօրինի վարձատրության պահանջն է, նաև գործարարից 23 հազար դոլարի կաշառքի ստացումը:

Հովիկ Աղազարյանը նախ ճշգրտեց, որ քրեական գործերում 1 Աշոտիկ և 1 Աշոտ է եղել, ինչպես նաև 2 Սլավիկ, քանի որ այս հանգամանքը գործը խճճում է, ապա որոշ մանրամասներ պատմեց:

«Սլավիկ Պողոսյանի տղան աշնան կողմերը հանդիպում էր խնդրել, և մենք հանդիպեցինք, և նա ասաց հետևյալը, որ իր պապան հիվանդ է, այդ պահին խափանման միջոցը փոխել էին տնային կալանքի, և եթե հայտնվի անազատութան մեջ, խիստ դժվարություններ կունենա, և խնդրում էր, որ ես օգնեմ իրեն այդ հարցում, և եթե ես չօգնեմ, ապա իր պապան ստիպված կլինի ցուցմունքներ տալ: Ես այդ մասին քննիչին տեղյակ եմ պահել»,- պատմեց նա:

Հովիկ Աղազարյանը նաև հայտարարեց, որ «Սլավիկ Պողոսյանի» և «Աշոտիկի» հետ հանդիպման ժամանակ երբեք չի եղել իրեն գումար առաջարկելու խոսակցություն:

«Ինձ գումար չի առաջարկվել, հետևաբար ես ո՛չ հրաժարվել եմ, ո՛չ համաձայնություն եմ տվել այդ առաջարկությանը»,- ասաց նա և հիշեցրեց, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է, և տարօրինակ չէ, որ այս ընթացքում իրեն շատերն են դիմել տարբեր հարցերով:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի՝ մարտի 26-ի նիստին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիր էր ներկայացրել՝ նրա նկատմամբ երկու դրվագով քրեական գործեր հարուցելու, ինչը տեղի կունենա, երբ խորհրդարանի համաձայնությամբ Հովիկ Աղազարյանը զրկվի պատգամավորական մանդատից:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…