ԵԽ պատգամավորները ողջունել են ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը

Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության նախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր Նիլս Ուշակովսը և Եվրախորհրդարանի Հայաստանի հարցերով մշտական ​​զեկուցող Միրիամ Լեքսմանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ Հայաստանի Ազգային ժողովի կողմից Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունման վերաբերյալ։

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից քաղաքացիական նախաձեռնությամբ առաջարկված օրենքի այսօրվա ընդունումը՝ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ, որով հայտարարվում է ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին, ևս մեկ կարևոր քայլ է ԵՄ-Հայաստան առանց այդ էլ շատ ամուր հարաբերություններում:

Եվրոպական միության պայմանագրի 49-րդ հոդվածի համաձայն՝ ցանկացած եվրոպական պետություն կարող է դիմել ԵՄ անդամ դառնալու համար՝ պայմանով, որ այն հավատարիմ է Կոպենհագենի չափանիշներին և ժողովրդավարության սկզբունքներին, հարգում է մարդու և փոքրամասնությունների հիմնարար ազատություններն ու իրավունքները և պաշտպանում է օրենքի գերակայությունը: Մենք նշում ենք Հայաստանի կառավարության մտադրությունը՝ քննարկել ԵՄ-ի հետ հնարավոր ճանապարհային քարտեզը և ապագայում հանրաքվեի ժամանակ խորհրդակցել բնակչության հետ։

Մենք հիշեցնում ենք, որ ԵՄ անդամակցությունը բարդ, երկարաժամկետ և արժանիքների վրա հիմնված գործընթաց է, և պատրաստ ենք շարունակել աջակցել Հայաստանին բարեփոխումների, ինչպես նաև կայունության ապահովման իր ջանքերում՝ հիմնվելով, մասնավորապես, ԵՄ-Հայաստան առկա համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և առաջիկա հավակնոտ Գործընկերության օրակարգի վրա:

Մենք կոչ ենք անում Հանձնաժողովին, Բարձր ներկայացուցչին/փոխնախագահին և Խորհրդին ակտիվորեն աջակցել ԵՄ-ի հետ բոլոր հարթություններում համագործակցությունն ընդլայնելու՝ Հայաստանի ցանկությանն ու նրա եվրոպական ձգտումներին»,- ասված է հայտարարությունում:

Related Posts

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…

Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ

ՔՊ–ի կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ։ ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիրը. «Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը՝ Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»։