Եթե որևէ դուրսպրծուկ փորձի ՀՀ քաղաքացու ընտրության կամքին բռնանա, շատ արագ կհայտնվի ասֆալտին. Փաշինյան

Եթե որևէ դուրսպրծուկ փորձի ՀՀ քաղաքացու ընտրության կամքին բռնանա, շատ արագ կհայտնվի ասֆալտին: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի ենթադրյալ մասնակցությամբ ձայնագրությանը, որի առնչությամբ «Անկախ դիտորդը» հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու ՀՀ գլխավոր դատախազություն:

«Իմ գործառույթն է ապահովել, որպեսզի ՀՀ քաղաքացիներն ազատ կամարտահայտման հնարավորություն ունենան, և ես կարող եմ ասել, որ որևէ դուրսպրծուկ չի կարող Հայաստանի ընտրողի կամքին բռնանա: Եթե որևէ դուրսպրծուկ փորձի ՀՀ քաղաքացու ընտրության կամքին բռնանա, շատ արագ կհայտնվի ո՞րտեղ` ասեմ, ասֆալտին, ամենաարագը այդտեղ է: Մնացածը թող գյումրեցիներն ասեն:

Ես երաշխավորում եմ, որ և՛ գյումրեցիները, և՛ փարաքարցիներն իրենց կամքն ազատ արտահայտելու հնարավորություն կունենան: Մեր դիրքորոշումն էլ հետևյալն է, որ ժողովրդի արտահայտած ցանկացած կամք ի գիտություն ենք ընդունելու, և ժողովրդի ասածը մեզ համար օրենք է»,- ասաց Փաշինյանը:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…