Ընդհանուր 2 մլրդ 15 մլն դրամ արժեքով կհամաֆինանսավորվի 17 համայնքի 23 ծրագիր

Առաջարկվում է համաֆինանսավորել 17 համայնքի 23 ծրագիր ընդհանուր 2 մլրդ 15 մլն դրամ արժեքով: Այդ մասին Կառավարության՝ մարտի 27-ի նիստին ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ ներկայացնելով համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը համաֆինանսավորելու վերաբերյալ որոշման նախագիծը:

Ըստ մարզերի՝ բաշխվածությունը հետևյալ պատկերն ունի. Արագածոտնի մարզ՝ 240 մլն դրամ, Արարատի մարզ՝ 370 մլն դրամ, Արմավիրի մարզ՝ 113 մլն դրամ, Գեղարքունիքի մարզ՝ 1 մլրդ 85 մլն դրամ, Կոտայքի մարզ՝ 54 մլն դրամ, Շիրակի մարզ՝ 156 մլն դրամ, Սյունիքի մարզ՝ 7,6 մլն դրամ, Տավուշի մարզ՝ 127 մլն դրամ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց տարբեր համայնքներում իրականացվող և իրականացված ծրագրերը, որոնք ներառում են ջրահեռացման համակարգի, կեղտաջրերի մաքրման կայանի, ջրագծի, ոռոգման ջրատարների և խորքային հորերի, լուսավորության ցանցի համակարգի կառուցման աշխատանքներ, ինչպես նաև ճանապարհների հիմնանորոգման, տանիքների վերանորոգման, ջրամատակարարման ցանցերի վերակառուցման, կանգառների և մանկապարտեզների համար գույքի ձեռքբերման և այլ աշխատանքներ:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…