ԱԺ իշխող խմբակցությունը Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու է առաջադրել Ժիրայր Մխիթարյանին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից Ժիրայր Մխիթարյանն առաջադրվել է Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու: Նրա թեկնածությունը Ազգային ժողովի՝ մարտի 27-ի նիստին ներկայացրեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը:

Ժիրայր Մխիթարյանը ծնվել է 1993 թվականին Երևանում: 2012 թվականին գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ-ն՝ ստանալով տնտեսագիտության բակալավրի որակավորում, իսկ 2014-ին՝ տնտեսագիտության մագիստրոսի աստիճան: Զուգահեռ սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ ստանալով գործարար կառավարման մագիստրոսի որակավորւմ: 2017-ին ավարտել է ասպիրանտուրան՝ ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 2016 թվականից: Աշխատել է Կենտրոնական բանկում՝ որպես բանկային համակարգի կարգավորման մասնագետ, ապա՝ Հաշվեքննիչ պալատում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ: Այժմ զբաղեցնում է Հաշվեքննիչ պալատի կատարողականի հաշվեքննության վարչության պետի պաշտոնը: Զբաղվել է նաև դասախոսական աշխատանքով: Որակավորված աուդիտոր է:

Ելույթի շրջանակում Ժիրայր Մխիթարյանն ընդգծեց, որ աշխատանքային գործունեության շուրջ 1 տասնամյակն անցել է պետական համակարգում, հիմնական մասը՝ Հաշվեքննիչ պալատում՝ սկսած կառույցի ձևավորումից մինչ այժմ, որն ընդգրկել է գործունեության տարբեր ուղղություններ:

«Դա թույլ է տվել կուտակել արտաքին պետական հաշվեքննության բնագավառում փորձ ու գիտելիք, որն Ազգային ժողովի հավանության պարագայում պատրաստակամ եմ ծառայեցնել Հաշվեքննիչ պալատի հետագա զարգացման գործին»,- ասաց նա:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…