ՆԳՆ-ն պատրաստվում է ձեռք բերել էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության արդիականացման շրջանակներում Ներքին գործերի նախարարությունը ձեռք է բերել էլեկտրամոբիլներ, որոնք լիցքավորվում են CCS2 տեսակի լիցքավորման սարքերով։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Պարեկային ծառայության աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով Ներքին գործերի նախարարությունը պատրաստվում է ձեռք բերել էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայություն՝ նախնական երեք ամիս ժամկետով, ինչով պայմանավորված դիմում է բոլոր այն կազմակերպություններին, որոնք մատուցում են այդպիսի ծառայություններ և կարող են բավարարել հետևյալ նվազագույն պահանջներին.

— միակցիչի տեսակը՝ CCS2,

— լիցքավորիչները տեղակայված լինեն Երևան քաղաքում,

— սարքի յուրաքանչյուր CCS2 միակցիչը նվազագույնը 80 կվ հզորությամբ,

— կազմակերպությունն ունենա վճարային համակարգի քարտային կամ կենտրոնացված ձևաչափ։

Վերը նշված պայմաններին համապատասխանող կազմակերպությունները կարող են դիմել ՆԳՆ տնտեսական վարչություն. հեռ. 010 59-60-07, էլ. հասցե` gnumner@mia.gov.am:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…