Ցուցարարների դեմ՝ հատուկ միջոցներ և բռնություն

Քիչ առաջ ոստիկանության կենտրոնի բաժին բերման են ենթարկվել մի շարք քաղաքացիներ, որքեր այսօր մասնակցել են սրբազան պայքարի կազմակերպած մասշտաբային բողոքի ակցիային, Բաղրամյան պողոտայում , Ազգային ժողովի հարևանությամբ։ Ոստիկանության շենքի դիմաց հանդիպեցինք «Սրբազան պայքար»-ի ակտիվ մասնակից և շարժման համախոհ Արման Հակոբյանի ընկերներին, որոնք ժամեր շարունակ փորձում են տեղեկություն ստանալ իրեն ընկերոջ մասին։ Նրան այսօր ավելի վաղ են բերման ենթարկել և ընկերների պնդմամբ՝ մարմնական վնասվածքներով։ Արման Հակոբյանը տուժել է հանրահավաքի ժամանակ ոստիկանների կողմից ֆիզիկական բռնության, ինչպես նաև լուսաձայնային հատուկ միջոցների կիրառման հետևանքով։ Այդ վիճակում նրան պահում են բաժնում և Հակոբյանի մտերիմները շատ անհանգիստ են , որ ոչ մի տեղեկություն չեն կարողանում ստանալ, արդյոք նրան պատշաճ բուժօգնություն ցուցաբերվել է, թե՝ ոչ և թե ինչ հիմքով են նրան ժամեր շարունակ պահում կալանքի տակ։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտին Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած Սրբազան շարժման համախոհները վաղ առավոտից հավաքվում էին Բաղրամյան- Պռոշյան փողոցների հատման հատվածքում՝ կառավարական տան հարևանությամբ և քայլերթով շարժվել են դեպի Ազգային Ժողով, որտեղ տեղի էր ունենում կառավարության հետ ԱԺ պատգամավորների հարցուպատասխանը։
Ոստիկանությունը փորձել է խափանել ակցիան՝ բիրտ ուժ կիրառելով ցուցարարների նկատմամբ, իսկ ավելի ուշ կիրառելով հատուկ միջոցներ բողոքի ակցիայի մասնակիցներին ցրելու համար։
Ոստիկանության կենտրոնի բաժնի շենքի դիմաց զրուցեցինք նաև Արման Հակոբյանի փաստաբան Անժելիկա Հարությունյանի հետ։ Ա. Հակոբյանի փաստաբանը նշեց, որ իր վստահորդին տեսակցելու հնարավորություն չի տրվում, իսկ Լ. Բաբայանի ներկայացուցիչը հայտնեց, որ կան հիմնավոր կասկածներ, որ նախնական կալանքի վայրերում շարունակում են հանրահավաքի ակտիվիստների նկատմամբ ֆիզիկական ու հոգեբանական բռնություն կիրառել։
Փաստաբանները Ոստիկանութկյան գործողությունները որակում են անօրինական, իսկ պայքարի ակտիվիստների նկատմամբ ճնշումները՝ զուտ քաղաքական հետապնդում:
Անժելիկա Հարությունյանը վստահեցրեց, որ իրենք հետամուտ են լինելու , որպեսզի կատարվածի վերաբերյալ ծառայողական ծանրակշիռ քննություն իրականացվի:
Մեր տեղեկություններով, մինչև այս պահը բերման է ենթարկվել մոտ 40 ցուցարար, որոնց թվում են շարժման առավել ակտիվ մասնակիցներ Արման Հակոբյանը, Նարեկ Պետրոսյանը , Սամվել Բաղդասարյանը, Տիգրան Սարիբեկյանը, և Նաիրա Մինասյանը։ Գործընկերոջս փոխանցմամբ, Սուրեն Պետրոսյանին առևանգել են կարմիր բերետավորները և մինչև այս պահը հայտնի չէ նույնիսկ ուր են նրան տեղափոխել։ Այսօրվա բռնության հետևանքով տուժել են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ, այդ թվում «Ջենեզիս Արմենիա» կայքի հիմնադիր Աբրահամ Գասպարյանը տեղափոխվել է հիվանդանոց։
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակից քիչ առաջ տեղեկացանք, որ Ազգային Ժողովի հարևանությամբ տեղի ունեցած բռնության հետևանքով, ակցիայի ավելի քան 100 մասնակից ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, մի քանիսի դեպքում անհրաժեշտ է եղել շտապ բժշկական միջամտություն։
Այս պահի դրությամբ իրավիճակը շարունակում է մնալ գերլարված, իսկ ձերբակալվածների ու տուժածների թիվը շարունակում է աճել։

Related Posts

Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝…

Անի Կիրակոսյանը պնդում է՝ իրեն սպառնացել են վարչապետի ընտանիքի հետ կապված խաղային բիզնեսի գաղտնիքներ բացահայտելու համար

«Դիջիթեյն» ընկերության նախկին աշխատակից Անի Կիրակոսյանը, որին ավելի քան ինը տարվա աշխատանքից հետո ապօրինաբար աշխատանքից հեռացրել են, օրերս մեզ հետ կապ է հաստատել Միացյալ Նահանգներից։ Նրա պնդմամբ ընկերության ղեկավարներն ու…