Մեռնելը մի 30-40 տարով հետաձգել եմ. Լեւոն Ալթունյանի պատասխանը` գեներալ Սեյրան Սարոյանին

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը չի ծխում: Նա այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ պարզապես մի օր առավոտյան որոշել է չծխել ու չի ծխել: Նախարարն անդրադարձավ նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանի այն հայտարարությանը, թե «առողջապահության նախարարը չի ծխում, դրա համար էլ հաջողության մեջ մեռնում ա», և կատակով պատասխանեց. «Մեռնելը մի 30-40 տարով հետաձգվել է»:

Հարցին` պետբյուջե լցնելու միջոց չէ՞ հասարակական վայրերում ծխելու համար սահմանված նման բարձր տուգանքները, նա պատասխանեց.

«Դուք գիտեք, եթե մենք էժանացնենք տուգանքները, դա պետբյուջե լցնելու միջոց կլինի, որովհետև եթե տուգանքը բարձր է՝ դա արգելելու միջոց է, եթե ցածր է` դա ինչ-որ առևտրի առիթ է. մի քիչ փող տանք, որպեսզի կարողանանք ծխել: Մենք փորձել ենք գնալ ծխելը վերացնելու ուղով»:

Դիտարկմանը` պատգամավորների մեծ մասը ծխող է և դժգոհում է տուգանքի չափերից, նախարարն ասաց. «Իհարկե, ծխողները պետք է դժգոհեն, չծխողները պետք է ուրախանան»:

Related Posts

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…

Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ

ՔՊ–ի կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ։ ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիրը. «Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը՝ Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»։