Նոր նշանակումներ Քննչական կոմիտեում

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը 2018թ. փետրվարի 7-ին հրամաններ է ստորագրել՝ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նոր նշանակումներ կատարելու վերաբերյալ։

Թիվ 53-Ա հրամանի համաձայն՝ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ է նշանակվել արդարադատության փոխգնդապետ Հրաչյա Ղազարյանը՝ ազատվելով ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետի պաշտոնից:

ՀՀ ՔԿ նախագահի թիվ 54-Ա հրամանի համաձայն՝ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ է նշանակվել արդարադատության կապիտան Արմեն Խաչատրյանը՝ ազատվելով նույն բաժնի պետի տեղակալի պաշտոնից: Իսկ Աբովյանի քննչական բաժնի պետի տեղակալ է նշանակվել Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ, արդարադատության կապիտան Դավիթ Թովմասյանը։

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Իրանն Իսրայելին «բոլորովին այլ և անսպասելի պատասխան» հարված կհասցնի. ԻՀՊԿ «Ղուդս» ուժերի հրամանատարի տեղակալ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղուդս» ուժերի օպերատիվ հարցերով հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Մոհսեն Չիզարին Իրանի Իսլամական Հանրապետության հեռուստատեսությանը (IRIB) տված հարցազրույցում հայտարարել է, որ Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի…