Սպիտակում բախվել են 3 Mercedes-ներ․ տուժածների մեջ է տեղի պետական քոլեջի տնօրենի օգնականը

Լոռու մարզում դեկտեմբերի 31-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում. ժամը 21։00-ի ահմանններում Սպիտակ քաղաքի Ս․Ավետիսյան եւ Թորոսյան փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes E 190 մակնիշի 35 DG 780 համարանիշի (վարորդ 31-ամյա Գեւորգ Ա.) Mercedes E 230 մակնիշի 24 UL 066 համարանիշի  (վարորդ 39-ամյա Մարտին Ա.)  եւ Mercedes E 190 մակնիշի 34 AR 729 համարանիշի (վարորդ 23-ամյա Մանվել Մ.) ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով Գեւորգ Ա-ի ուղեւորներ 41-ամյա Պարգեւ Մ.-ն եւ 24-ամյա Գոռ Ս.-ն  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակի» բժշկական կենտրոն։

Վարորդներից Մարտին Ա.-ն աշխատում է Սպիտակի պետական քոլեջում, որպես տնօրենի օգնական, իսկ Մանվել Մ.-ն սովորում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի 2-րդ կուրսում։

Related Posts

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…

Թալանել են «Թու-թու-թու լավա»-ի տունը, հատուկ գործիքով բացել ու դատարկել են չհրկիզվող պահարանը

Այսօր թալանել են հայտնի բլոգեր «Թու-թու-թու լավա»-ի՝ Էրիկ Շահբազյանի տունը, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Նա մանրամասնում է, որ տունը գտնվում է Երևանի Նորագավիթ թաղամասում, այնտեղ են ժամանել ոստիկաններ։ Ըստ Շամշյանի՝…