Թրամփի օգնական. Հնարավոր է՝ Սպիտակ տունը Ռուսաստանին անհամարժեք է պատժում

Հնարավոր է՝ Սպիտակ տունը Ռուսաստանին անհամարժեք է պատժում՝ երկրից ռուս դիվանագետներին արտաքսելով, ABC-ի հետ հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի օգնական, Սպիտակ տան ապագա մամուլի քարտուղար Շոն Սփայսերը:

Սփայսերի խոսքով՝ Դոնալդ Թրամփը մտադիր է հատուկ ծառայություններին հարցեր առաջադրել նախագահական ընտրությունների ժամանակ հաքերային հարձակումներին Ռուսաստանի մասնակցության պատճառով Բարաք Օբամայի մտցրած պատժամիջոցների առումով: BBC-ի փոխանցմամբ՝ ռուսական կողմը հետեւողականորեն հերքում է քիբերհարձակումների մեղադրանքները:

Մինչ օրս պարզ չէ՝ Թրամփը պատրաստվո՞ւմ է չեղարկել հակառուսական պատժամիջոցները: Մինչդեռ նախօրեին դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարել է, որ Կոնգրեսի երկու կուսակցություններն էլ պատրաստ են Ռուսաստանի դեմ ավելի կոշտ պատժամիջոցներ սահմանելուն, եթե նորընտիր նախագհը որոշի դրանք հանել:

Նորընտիր նախագահի եւ Կոնգրեսի ներկայացուցիչների միջեւ հեռակա բանավեճը ծավալվել է այն բանից հետո, երբ հինգշաբթի Բարաք Օբաման հայտարարել է 35 ռուս դիվանագետներին անցանկալի անձ հայտարարելու մասին եւ երկրից արտաքսել է:

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից. Մարուքյան

Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ կարող եմ ասել, որ ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից։ Այս մասին…