Ոստիկան. «Պահպանում ենք հասարակական կարգն ու կանոնը կապիկներից, որոնք զվռնում են հրապարակում»

Արդեն տեղեկացրել ենք, որ Ամանորի գիշերը ձերբակալվել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը: Նա ու այլ 4 ակտիվիստներ բերման էին ենթարկվել Ազատության հրապարակում ոստիկանների հետ բախումներից հետո, երբ վերջիններս թույլ չէին տվել տեղադրել տոնածառ: Մնացած բերման ենթարկվածներն ազատ են արձակվել, իսկ Գեւորգ Սաֆարյանը կասկածվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Խոսքը  Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի մասին է:

Ի դեպ, Գեղամ Խաչատրյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում արել է հետեւյալ գրառումը. «Շնորհավորում եմ և հպարտանում իմ ծառայակից ընկերներով այս ցրտին և ձյանը ծառայություն են իրականացնում Երևանի փողոցներում, պահպանելով հասարակական կարգն ու կանոնը, թողնելով իրենց ընտանիքներին մենակ` առանց իրենց, որպեսզի մեր քաղաքացիները անվտանգ և ուրախ դիմավորեն ամանորը տանը և թե դրսում: Սա մեր ծառայությունն է մենք այն իրականացնում ենք գիտակցաբար և պատվով: Գիտակցաբար պահպանում ենք հասարակական կարգն ու կանոնը կապիկներից, որոնք զվռնում են հրապարակում (կարծում եմ հասկացաք որ հրապարակի մասին է խոսքը), իսկ պատվով այն հրապարակում, որտեղ ընտանիքներ են գալիս երեխաներին ուրախացնելու և ուրախանալու նպատակով : Պատիվ ունեմ»:

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Հայկ Սարգսյանի գործողությունները և դրանց սահմանները․ որտեղ է գծվում թույլատրելիի սահմանը

Սեպտեմբերի 1-ին, 2025 թվականին, Երևանում անցկացվող միջոցառման ընթացքում լրագրողները նկատել են Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանին և Էդգար Եղիկյանին՝ միասին։ Լրագրողները մոտեցել են և հարց ուղղել նրանց միջև կապի վերաբերյալ։…