Տարանտինոյին մեղադրում են գրագողության մեջ

Ամերիկյան երկու քիչ հայտնի սցենարիստներ Օսկար եւ Թոմաս Քոլվինները Ուաշինգթոնի դաշնային դատարան են դիմել ընդդեմ Քվենտին Տարանտինոյի եւ նրանից պահանջում են հարյուր միլիոն դոլար: Նրանք վստահ են, որ օսկարակիր ռեժիսորն իրենցից է գողացել «Ազատագրյալ Ջանգոն» կինոնկարի գաղափարը:

Ըստ The Wrap-ի՝ սցենարիստները պնդում են, որ իրենք են գրել բեմագիր փախստական ստրուկի մասին, որին սպիտակամորթն օգնում է ազատել ընտանիքը: Թեեւ նրանց տարբերակում ստրուկի անունը Ջեքսոն Ֆրիմեն է, այլ ոչ Ջանգո: Սցենարիստները վստահ են, որ սյուժեն իրենցից է գողացված, հաշվի առնելով, որ Տարանտինոն կարող էր այն ընթերցել՝ իրենք այն բազմիցս առաջարկել են տարբեր գործակալությունների:

«Ազատագրյալ Ջանգոյի» բեմադրիչը ստացել է «Օսկար»՝ լավագույն սցենարի համար: Կինոնկարը էկրան է բարձրացել 2012 թվականին, եւ վարձույթից հավաքել է 425 միլիոն դոլար

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…