Ձերբակալություն Գյումրիում. մանրամասնում է Շիրակի մարզի դատախազը

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ դանակահարություն էր տեղի ունեցել Գյումրու Արցախ թաղամասում.  Ռուսաստանի Դաշնությունից ժամանած նախկին ամուսինը իր միակ երեխային տեսնելու պատրվակով գնացել էր կնոջ հայրական տուն, որտեղ վիճաբանություն էր ծագել, ու նա  դանակահարել էր կնոջը, զոքանչին, քենուն ու նաեւ տաքսու վարորդին: Կնոջը՝ 27-ամյա Ա.Գ-ին ու նրա մորը՝  1967 թվականին ծնված Գ.Ս.-ին տեղափոխել էին Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ եւ վիրահատել էին: Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը  Aravot.am-ին փոխանցեց, որ փաստի առիթով  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  112-րդ հոդվածի 1-ին մասով: Դանակահարության մեջ կասկածվում է 1990 թվականին ծնված Հենրիկ Հովհաննիսյանը. նա ձերբակալված է, վերջինս ինքնախոստովանական ցուցմունք է տվել:

Related Posts

Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝…

Անի Կիրակոսյանը պնդում է՝ իրեն սպառնացել են վարչապետի ընտանիքի հետ կապված խաղային բիզնեսի գաղտնիքներ բացահայտելու համար

«Դիջիթեյն» ընկերության նախկին աշխատակից Անի Կիրակոսյանը, որին ավելի քան ինը տարվա աշխատանքից հետո ապօրինաբար աշխատանքից հեռացրել են, օրերս մեզ հետ կապ է հաստատել Միացյալ Նահանգներից։ Նրա պնդմամբ ընկերության ղեկավարներն ու…