Մնացական Բիչախչյան. «Կսպասեմ իմ տան վրա եկողին»

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը (լուսանկարում) ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի տան մոտ կազմակերպված բողոքի ցույցին, որի առիթը նաեւ նրա ֆեյսբուքյան վիրավորանք պարունակող գրառումն էր՝ գրել է.

«Բոլորիս համար ակնհայտ է, որ մեր ընտանիքը, մեր տունը մեր սրբությունն է: Ոստիկանի տունն էլ բոլորի նման սրբություն է: Ամենևին չանդրադառնալով ֆեյսբուքյան փոխադարձ վիրավորանքներ հասցնելու փաստին, հարկ եմ համարում նշել, որ ոչ մի ձևով արդարացում չի կարող ունենալ այն, որ վիրավորվելով ոստիկանի խոսքից՝ պետք է ոտնձգություն կատարել նրա բնակարանի հանդեպ: Ի՞նչ է, կարող է ինչ-որ մեկը կգտնվի՝ հակառակը կփորձի համոզել, որ ոստիկանի տունը իր համար սրբությո՞ւն չէ: Խոսքս ուղղում եմ հիմնականում այն նողկալի հայտարարություններ տարածողներին, ովքեր կոչեր են անում elections.am կայքից հանել հասցեները և գնալ ոստիկանի տան վրա: Ես ել եմ ոստիկան և դժվարություն մի կրեք, ով կցանկանա հասցես կտամ, և կսպասեմ իմ տան վրա եկողին…»:

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Հայկ Սարգսյանի գործողությունները և դրանց սահմանները․ որտեղ է գծվում թույլատրելիի սահմանը

Սեպտեմբերի 1-ին, 2025 թվականին, Երևանում անցկացվող միջոցառման ընթացքում լրագրողները նկատել են Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանին և Էդգար Եղիկյանին՝ միասին։ Լրագրողները մոտեցել են և հարց ուղղել նրանց միջև կապի վերաբերյալ։…