24-ամյա աղջկան ծեծի ենթարկելու փաստի առթիվ հետաքննություն է կատարվում

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը տեղեկացնում է՝ հունվարի 5-ին, ժամը 22.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ գլխուղեղի ցնցումով բուժօգնության է դիմել 1992 թ. ծնված Սյուզաննա Գ.-ն և հայտնել, որ Կոմիտասի պողոտայում անծանոթ մարդիկ իրեն ծեծի են ենթարկել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Կոմիտասի պողոտայի թիվ 1 շենքի մոտ երկու անհայտ տղամարդ ծեծի են ենթարկել Սյուզաննա Գ.-ին՝ պատճառելով վնասվածքներ: Տուժողից ընդունվել է հաղորդում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…