Ի՞նչ են փնտրում Իրավապահները ԱԺԲ համակիրների, խորհրդի անդամների բնակարաններում ու գրասենյակներում

Ոստիկանության մամուլի ծառայության հայտարարության համաձայն Մարտի 25-ից  սկսած արդեն մի քանի օր համատարած խուզարկություններ են իրականացվում Բևեռի աջակիցների տներում, ինչպես Երևանում, այնպեսէլմարզերում։

Կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են հետաքննության համար կարևորություն ներկայացնող փաստաթղթեր և առարկաներ, պլաններ, սխեմաներ, որոնք ենթադրաբար կապված են եղել հակակառավարական գործողությունների, իշխանապոխությանհետ։

ԱԱԾ հատուկ ջոկատայիններին և ոստիկաններին հանձնարարվել է միաժամանակյա խուզարկություններ նախաձեռնել՝ կուսակցության անդամներին հանկարծակիի բերելու և նրանց գործողությունները բացահայտելու  համար։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանից տեղեկացանք, որ այս օպերատիվ  գործողություններն ընդգրկել են շուրջ 4 տասնյակ անձանց բնակարաններ և ԱԺԲ մի շարք գրասենյակներ։

Ազգային ժողովրդավարական բևեռ կուսակցությունը իր էջում ևս հայտարարություն է տարածել, որ խուզարկություն է իրականացվել կուսակցության մի խումբ անդամների բնակարաններում, այդ թվում՝ Ժիրայր Սեֆիլյանի, Արա Պապյանի, Վահե Գասպարյանի,Սասուն Բալումյանի, Կարո Եղնուկյանի, Աշոտ Պետրոսյանի, Վահագն Ավագյանի բնակարաններում։ Խուզարկել է նաև գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը: Կարո Եղնուկյանին և  Աշոտ Պետրոսյանին բերման են ենթարկել և հարցաքննել, նրանք այժմ գտնվում են  նախնական կալանքի տակ։ Կալանքի որոշում է եղել նաև Սասուն Բալումյանի նկատմամբ, սակայն իրավապահներին չի հաջողվել նրան հայտնաբերել։ Խուզարկության պահին Բալումյանի տանը միայն մայրն է եղել, որը ասել է, թետղայիգտնվելուվայրնիրենհայտնիչէ։

Մարտի 29-ին վաղ առավոտյան ուժային կառույցները խուզարկություններ են իրականացրել նաև ԱԺԲ գրասենյակներում: Այս մասին տեղեկացանք «Բեւեռի» մամուլի կենտրոնի պատասխանատու Հերմինե Մկրտչյանից:

«Առավոտյան 7:30-ից, ինչպես հասկացանք, ոստիկանությունը եւ ԱԱԾն միասին, դիմակավորված, որոշ դեպքերում՝ զինված, զանգվածային խուզարկություններ են իրականացրել ԱԺԲ երեւանյան եւ մարզային գրասենյակներում: Չգիտեմ, թե ինչ են փնտրում եւ ինչ պատճառաբանությամբ, որովհետեւ մեծ մասի հեռախոսներն առգրավված են: Սակայն տեղյակ եմ, որ գրասենյակներից համակարգիչներ եւ տեխնիկա են առգրավել»,-ասաց Հերմինե Մկրտչյանը:

Ուժայինների հեռանալուց հետո փաստաբան Տիգրան Հայրապետյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ գրասենյակներից առգրավվել են համակարգիչները և փաստաթղթեր: « Ցանկացած փաստաթուղթ, որն իրենց հետաքրքրում է, առգրավեցին: Այսինքն, այլեւս հնարավոր չէ, որ քաղաքական միավորը իր գործունեությունն իրականացնի: Տպավորություն կար, որ իրենք ոչ թե կոնկրետ բան են փնտրում, այլ քաղաքական միավորի գործունեությունը խոչընդոտում են: Ինձ համար տարօրինակ է, որ դատարանները շատ հեշտ թույլ են տալիս խուզարկություն իրականացնել»,-ասաց փաստաբանը:

Լուրեր կան, որ առաջիկա օրերին սպսվում է նաև Ժիրայր Սեֆիլյանի և Վահե Գասպարյանի կալանավորումը։ Որոշ տեղեկություններով, Սասուն Բալումյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…