Սպիտակ տունը խոստովանել է, որ Թրամփը մինչև Սուրբ Զատիկ Ուկրաինայում զինադադար չի հաստատի. The Telegraph

Սպիտակ տան պաշտոնյաները խոստովանել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարողանա մինչև Սուրբ Զատիկ Ուկրաինայում հրադադար հաստատել, գրում է The Telegraph-ը։

«Աղբյուրները նշում են, որ Թրամփի վարչակազմը գնալով ավելի է հիասթափվում Կրեմլի՝ ժամանակ ձգձգելու մարտավարությունից և մտադիր է ճնշում գործադրել Մոսկվայի և Կիևի վրա, որպեսզի ստիպի նրանց համաձայնության գալ կարգավորման շուրջ»,- գրում է բրիտանական պարբերականը։

Իր նախագահության սկզբում Թրամփը նպատակ է դրել մինչև ապրիլ կամ մայիս հասնել ամբողջական, միջնորդավորված զինադադարի, որին կայուն խաղաղություն կհաջորդի:

Սակայն առաջիկա ամիսներին նման համաձայնություն ձեռք չի բերվի, ինչը մեծացնում է այն հեռանկարը, որ եռամյա հակամարտությունը կձգձգվի, Reuters-ին հայտնել են Թրամփի բարձրաստիճան պաշտոնյաները:

Related Posts

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…

Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ

ՔՊ–ի կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ։ ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիրը. «Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը՝ Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»։