Նիկոլ Փաշինյանից և իր թիմից Արցախի և արցախցիների նկատմամբ որևէ դրական քայլ ակնկալելն անմտություն է. Առաքելյան

Նիկոլ Փաշինյանից և իր թիմից Արցախի և արցախցիների նկատմամբ որևէ դրական քայլ ակնկալելն անմտություն է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը․

Գրառման մեջ ասվում է. «Արցախցիների սոցիալական խնդիրների նկատմամբ կառավարության խայտառակ դիրքորոշումը, ցավոք, տրամաբանական է։

Այս մարդիկ նույն անգործությունն են դրսևորել Արցախի շրջափակման ժամանակ, Արցախի վրա ռազմական ագրեսիայի, Արցախի հայաթափման ժամանակ։

Հետևաբար, Նիկոլ Փաշինյանից և իր թիմից Արցախի և արցախցիների նկատմամբ որևէ դրական քայլ ակնկալելը անմտություն է և միակ լուծումը հայանպաստ իշխանությունների ձևավորումն է»։

Related Posts

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…

Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ

ՔՊ–ի կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ։ ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիրը. «Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը՝ Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»։