«Վարչապետի աշխատակազմը գնել է 65 հատ ծաղկային կոմպոզիցիա՝ նրա՝ ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում». pastinfo.am

«Փետրվարի 3-ին վարչապետի աշխատակազմը պետական բյուջեի հաշվին գնել է 65 հատ ծաղկային կոմպոզիցիա՝ ընդհանուր 4 մլն 475 հազար դրամ արժողությամբ, ինչպես նաև 3000 հատ ծաղիկ՝ 600 000 դրամ արժողությամբ»։  Այս մասին գրում է pastinfo.am-ը։

«Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 1-ին ուղևորվել է Վաշինգտոն՝ շուրջ մեկ շաբաթով։

ԱՄՆ էին մեկնել նաև Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։ Այդ օրերին պետական նշանակության մեծ միջոցառումներ ու հյուրեր հանրապետությունում չեն եղել։ Փոխարենը՝ փետրվարի 1-ին Աննա Հակոբյանն է նշել ծննդյան օրը՝ ուղևորվելով Վաշինգտոն»,-գրում է լրատվամիջոցը

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից. Մարուքյան

Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ կարող եմ ասել, որ ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից։ Այս մասին…