ՀՀ արտգործնախարարը պատմել է Լյուքսեմբուրգի փոխվարչապետի և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպումների մասին

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը X սոցիալական ցանցում մի շարք գրառումներում պատմել է Լյուքսեմբուրգի փոխվարչապետ և արտգործնախարար Քսավիե Բեթելի և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլաերտիի հետ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում իր հանդիպումների մասին՝ Եվրոպական քաղաքական հանրության 6-րդ գագաթնաժողովի շրջանակում։

«Միշտ հաճելի է հանդիպել Քսթավիե Բեթելի հետ, որն իսկական ընկեր է և Հայաստանի ու Լյուքսեմբուրգի միջև ամուր գործընկերության կողմնակից։ Մենք քննարկել ենք նոր նախաձեռնություններ՝ մեր համագործակցությունն ինչպես երկկողմանի, այնպես էլ ԵՄ շրջանակներում ընդլայնելու համար»,- նշել է նա։

«Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցությունը նշանակալի ներդրում է ունեցել ժողովրդավարական բարեփոխումների խթանման գործում։ Ուրախ եմ տեսնելու համար, որ մենք նաև կիսում ենք մեր տարածաշրջանում խաղաղության կարևորության ընդհանուր տեսլականը։ Նա ընդգծեց Հայաստանի կողմից մամուլի ազատության ոլորտում արձանագրված զգալի առաջընթացը, որը վերջերս արձանագրել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը»,- Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի հետ իր հանդիպման մասին գրել է Արարատ Միրզոյանը։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…