ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան աշխատակցի մահվան կապակցությամբ

ՀՀ ԱԳՆՄ-ն հայտարարություն է տարածել, որում ցավակցություն է հայտնել Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան աշխատակիցների մահվան կապակցությամբ։

«Մենք խոր ցավով տեղեկացանք Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան աշխատակիցների վրա կատարված հարձակման մասին, որի հետևանքով երկու մարդ է զոհվել։ Միանալով տարբեր երկրների ներկայացուցիչների ցավակցություններին՝ մենք հանդես ենք գալիս ընդդեմ ատելության և բռնության բոլոր դրսևորումների»,-ասված է Հայաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ այսօր Վաշինգտոնում գտնվող Հրեական թանգարանի մոտ կրակոցից սպանվել են Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցներ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին՝ հայտարարելով, որ կրակոցները «ակնհայտորեն հակասեմական դրդապատճառներ ունեին»։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հրամայել է ուժեղացնել անվտանգության միջոցառումները ամբողջ աշխարհի իսրայելական դիվանագիտական ներկայացուցչուններում։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…