Պուտինը, ինչպես ես, կարծում է, որ Իսրայելի և Իրանի միջև պատերազմը պետք է ավարտվի. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social ցանցում կիսվել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցով։

Նրա խոսքով՝ զրույցի հիմնական թեման Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունն էր։

«Նախագահ Պուտինը զանգահարեց այսօր առավոտյան՝ շատ քաղաքավարի շնորհավորելու ինձ ծննդյան օրվա կապակցությամբ, բայց ավելի կարևորը՝ խոսելու Իրանի մասին, մի երկրի մասին, որը նա շատ լավ գիտի։ Մենք երկար զրուցեցինք։ Շատ ավելի քիչ ժամանակ ծախսվեց Ռուսաստանի/Ուկրաինայի մասին խոսելու վրա, բայց դա կլինի հաջորդ շաբաթ։ Նա իրականացնում է նախատեսված գերիների փոխանակում՝ երկու կողմերից մեծ թվով գերիների անհապաղ փոխանակում։ Զրույցը տևեց մոտ 1 ժամ։ Նա, ինչպես ես, կարծում է, որ Իսրայելի և Իրանի միջև այս պատերազմը պետք է ավարտվի, և ես բացատրեցի, որ նրա պատերազմը նույնպես պետք է ավարտվի», — ասաց Դոնալդ Թրամփը։

Related Posts

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…

Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ

ՔՊ–ի կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ։ ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիրը. «Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը՝ Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»։