«Փաշինյանն, ով գալիք ընտրություններից առաջ իրեն անվստահ է զգում, փորձում է գրոհել Հայ Առաքելական եկեղեցին». Սողոմոնյան

«Փաշինյանն, ով գալիք ընտրություններից առաջ իրեն անվստահ է զգում, փորձում է գրոհել ամենակարևոր ազգային ինստիտուտը՝ Հայ Առաքելական եկեղեցին»։ Այս մասին զրույցում ասել է քաղաքական գիտությունների դոկտոր, Alpha News-ի հիմնադիր Վիկտոր Սողոմոնյանը։

«Գործ ունենք մի մարդու հետ, ում ձևակերպումները վաղուց ոչինչ չարժեն։ Իզուր ժամանակ ենք ծախսելու՝ փորձելով իմաստ գտնել նրա ձևակերպումների մեջ»,- ասել է Վիկտոր Սողոմոնյանը։

Նրա խոսքով՝ Փաշինյանը փորձում է չեզոքացնել այն բոլոր սուբյեկտներին, որոնք կարող են իրեն խանգարել, և առաջիններից մեկը Հայ Առաքելական եկեղեցին է։

Վիկտոր Սողոմոնյանը նաև նշել է, որ Փաշինյանն եկել է իշխանության բոլշևիկյան լոզունգների հիման վրա։ «Կյանքը ցույց տվեց, որ խիստ չափազանցված էին նրա խոստումները։ Փաշինյանն այլևս չունի ընտրողի բացառիկ առաջարկ։ Նա փորձում է ձևավորել խաղաղության համաձայնագիր կոչվածը, ինչը նրան պետք է միայն ընտրությունների գնալու համար»,- ասել է նա։

Related Posts

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…

Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ

ՔՊ–ի կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ։ ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիրը. «Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը՝ Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»։