Թալանել են «Թու-թու-թու լավա»-ի տունը, հատուկ գործիքով բացել ու դատարկել են չհրկիզվող պահարանը

Այսօր թալանել են հայտնի բլոգեր «Թու-թու-թու լավա»-ի՝ Էրիկ Շահբազյանի տունը, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Նա մանրամասնում է, որ տունը գտնվում է Երևանի Նորագավիթ թաղամասում, այնտեղ են ժամանել ոստիկաններ։

Ըստ Շամշյանի՝ բլոգերը երկրում չէ, իսկ գողը կամ գողերը տուն են մտել բակի կողմից, տակնուվրա արել ամբողջ տունը, հատուկ գործիքով կոտրել ու բացել են չհրկիզվող պահարանը, հափշտակել ամենն, ինչ այնտեղ եղել է։

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

Ուկրաինական անօդաչուները Սամարայի մարզում հարձակվել են Wildberries-ի պահեստի վրա

Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու սարքերը հարվածել են Wildberries ընկերության պահեստին Սամարայի մարզում, Telegram-ում հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը։ Նա նշել է, որ դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։ Wildberries…