««Խաղաղություն և Արդարություն» ՀԿ-ն պահանջում է դադարեցնել ընդդիմադիրների նկատմամբ հետապնդումները»

«Խաղաղություն և Արդարություն» հասարակական կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով վերջին ամիսներին ընդդիմադիր գործիչների և ակտիվիստների նկատմամբ իրականացվող գործողություններին։
Կազմակերպության նախագահ Կարեն Խաչատրյանի խոսքով՝ հանրային և քաղաքական կյանքում աճում են այն դեպքերը, երբ իշխանությունների քննադատությամբ հանդես եկող քաղաքացիները ենթարկվում են ճնշումների և հետապնդումների։
ՀԿ-ի ներկայացուցիչներ Գևորգ Վարդանյանը, Դավիթ Ասլանյանը և կազմակերպության մի շարք այլ անդամներ նշել են, որ տարբեր ընդդիմադիր նախաձեռնությունների մասնակիցներ պարբերաբար բախվում են բերման ենթարկումների, վարչական վարույթների և իրավապահ մարմինների ուշադրությանը։
Կազմակերպությունը հայտարարել է, որ շարունակելու է աջակցել խաղաղ քաղաքական պայքարին, խոսքի ազատությանը և քաղաքացիների սահմանադրական իրավունքների պաշտպանությանը։ Հայտարարության մեջ նաև կոչ է արվում պետական մարմիններին բացառել քաղաքական հայացքների հիմքով ցանկացած խտրական մոտեցում։
«Խաղաղություն և Արդարություն» ՀԿ-ն ընդգծել է, որ ժողովրդավարական հասարակությունում իշխանությունների քննադատությունը չի կարող դիտարկվել որպես իրավախախտում, իսկ քաղաքական բազմակարծությունը պետք է պաշտպանված լինի օրենքով։

Նյութը պատրաստվել է NEWS.am-ի քաղաքական բաժնի կողմից։ Նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրության դեպքում հղումը NEWS.am-ին պարտադիր է։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…