Կա ինֆորմացիա՝ ՀԱԵ ձևաչափերով մուտք են գործում ստվերային գումարներ քաղաքական նպատակով օգտագործելու համար. Փաշինյան

Եկեղեցին չի կարող լինել պետություն՝ պետության մեջ։ Այս մասին այսօր Հանրայինի եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ցավոք, տեսել ենք դրսևորումներ, որ եկեղեցին փորձում է դիրքավորվել որպես պետություն՝ պետության մեջ, որպես օտարերկրյա պետություն՝ պետության մեջ։ Եկեղեցին չպետք է զբաղվի քաղաքականությամբ։ Ունենք ինֆորմացիա, որ այդ թվում՝ ՀԱԵ ձևաչափերով մուտք են գործում ստվերային գումարներ՝ ՀՀ-ում քաղաքական նպատակով օգտագործելու համար»,-ասել է նա։

Փաշինյանը նաեւ հայտարարել է, որ 2020 թվականից ի վեր Հայաստանի գրեթե բոլոր եկեղեցիներում պատարագների ժամանակ հնչում են «քաղաքական ռադիկալ տեքստեր». «Հույս ունեմ՝ կոռեկտ կհնչի իմ համեմատությունը, բայց աշխարհում, շատ երկրներում կան նաև ծայրահեղական իսլամի դրսևորումներ, որոնց դեմ միջազգային հանրությունը ստիպված է պայքարել»։

Related Posts

Վահան Մկրտչյանը ԱՄՆ-ից կոչ է անում ընտրություններով փոխել Հայաստանի ապագան

ՀՀ Նախագահի գործերի կառավարչի նախկին տեղակալ, ՀՀ Նախագահի աշխատակազմի և ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Վահան Մկրտչյանը հանդես է եկել հրապարակային ասուլիսով՝ դիմելով Հայաստանի քաղաքացիներին և կոչ անելով…

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…